Նիկոլ, քո արածն արդեն մոլագարություն է, հեռացիր խաղաղությամբ.Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանի քինախնդրության մասին այս օրերին բոլորն են խոսում ու, թերևս, միակ բանը, որի վրա կարելի է զարմանալ՝ դա գործող վարչապետի մոլուցքն է՝ յուրաքանչյուր օր ապացուցել, որ մոլագարության հասած մարդուն չի կարելի անգամ մեկ ժամ ավել թողել իշխանության ղեկին։
Ամբողջ երկիրը խայտառակ կապիտուլյացիայի համար պահանջում է Նիկոլի հրաժարականը, անհայտ կորած զինծառայողների հարազատները հուսահատությունից դիմում են Ռուսաստանի իշխանություններին՝ վերջնականապես "հրաժեշտ տալով" Հայաստանի գործող իշխանությանը, մարդիկ հայտնվել են վերահաս սովի ու եկամուտների կորստի ճիրաններում, իսկ Նիկոլի միակ զբաղմունքը ընդդիմադիրներին հետապնդելն է։ Հիմա էլ՝ ամբողջ ուժով ցանկանում է մանդատից զրկել Ծառուկյանին։
Նիկոլ, դու չես հասկացել, որ եթե անգամ բոլոր ընդդիմադիրներին բանտ նստեցնես, Ծառուկյանին մանդատից զրկկես, միևնույն է՝ կապիտուլյանտի խարանը ճակատիցդ չի մաքրվելու։
Նիկոլ, քո արածն արդեն մոլագարություն է, հեռացիր խաղաղությամբ
\