Ինչու է Ռուսաստանի համար ղարաբաղյան պատերազմի ավարտը ամոթալի պարտություն. ռուս քաղաքագետ
Ռուս ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Գոզմանը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը լուրջ ֆիասկո է կրել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը կարող է կարճաժամկետ հաջողություն ունենալ, բայց ռազմավարական առումով Ռուսաստանը պարտվել է, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը, ցանկության դեպքում, կարող են շատ արագ դուրս հանել ռուսներին Ղարաբաղից: Բացի դա պետք է արձանագրել, որ Մոսկվան չի կարողացել պաշտպանել Հայաստանին, ինչը ցույց է տալիս նման դաշնակիցի անվստահությունը: