ՀԱՊԿ-ն ուժեղացնում է ահաբեկչության դեմ պայքարը
Տեսակոնֆերանսի միջոցով անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը վարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդունվել է փաստաթղթերի ցանկ, ինչպես նաև հայտարարություն: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«ՀԱՊԿ անդամ պետությունները, խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով, նպատակ ունեն շարունակել հավաքական ջանքեր գործադրել ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի ներքո` կազմակերպության Անվտանգության խորհրդի և Հակաահաբեկչական գլոբալ ռազմավարության համապատասխան բանաձևերի լիարժեք կատարմամբ»,- ասված է հռչակագրում: