Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան
Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող՝ ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք բարձրաձայնվել են այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, մեծ հանրահավաքի ժամանակ կներկայացվեն: Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը: Այս մասին այսօր Tert.am-ին հայտնեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Այս ընթացքում ռազմական դրությունը չվերացնելու մասով Մինասյանը նշեց, որ սա պայմանավորված է իշխանության սարսափով: «Կառավարությունը սարսափում է օր առաջ պաշտոնազրկումից և աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բոլոր հնարավոր սահմանափակումները պահպանել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ այս աթոռապաշտին, դավաճանության հիմնական կրողին հեռացնենք այդ աթոռից»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։