Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. դոլարի փոխարժեքը հասել է 510 դրամի
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կազմել է 510.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.86 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 617.61 դրամ (աճել է 3.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 683.40 դրամ (աճել է 4.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.79 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 393.2 դրամ, ոսկի՝ 29,884.95 դրամ, պլատին՝ 16,560.85 դրամ: