Էրդողանը Մակրոնին խնդիր է անվանել Ֆրանսիայի համար
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ֆրանսիան զրկվել է վստահությունից` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահ, իսկ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը խնդիր է երկրի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ֆրանսիան կորցրել է իր վստահությունը` որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցում: Ֆրանսիան Մակրոնի հետ շատ վտանգավոր շրջան է ապրում: Ես ուզում եմ, որպեսզի այն որքան հնարավոր է շուտ ազատվի Մակրոնի բեռից»,- ասել է Էրդողանը լրագրողներին:
Նա նաեւ սատարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությանը, ով ավելի վաղ առաջարկել էր Փարիզին առաջարկել էր Ֆրանսիայում ապրող հայերին տալ Մարսել քաղաքը` նրանց համար «երկրորդ պետություն» ստեղծելով, քանի որ Ֆրանսիայի Սենատը բանաձեւ էր ընդունել, որով կառավարությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: