ՌԴ-ի առաջին զգուշացումը Ադրբեջանին
«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից խնձորների և լոլիկների ներկրումը Ռուսաստան՝ այդ երկրի արտադրանքում վնասատուներ հայտնաբերելու պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորն» Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը բազմիցս զգուշացրել է Ռուսաստան մատակարարվող ապրանքներում ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների պարբերաբար հայտնաբերման մասին: «Այդ առնչությամբ բուսասանիտարական բարեկեցության պահպանման նպատակով կանխվում է վերոնշյալ վնասատուների ներմուծումն ու տարածումը Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ: Կարելի է նկատել, որ սա ռուսաստանի կողմից պատժի մի ձև է Ադրբեջանին: Իհարկե խնձորի և լոլիկի Ռդ-ում չվաճառելն այդքան էլ վնաս չի լինի Ադրբեջանի համար, քանի որ թշնամու երկրի ֆինանսների առյուծի բաժինը երկիր է մտնում նավթի վաճառքից: Սա ավելի շատ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին դեղին քարտ ցույց տալու նման մի քայլ էր, կամ զգուշացում: Թե ինչ զարգացումներ կլինեն հետագայում, ցույց կտա ժամանակը: