Էրդողանն այսօր հայտարարեց ցավալի ճշմարտությունը
Ադրբեջան այցելած Թուքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրապարակայնորեն խոստովանել է, որ Անկարան գործուն աջակցություն է ցուցաբերել Բաքվին՝ Արցախի դեմ պատերազմում: «Թուրքիան 43-օրյա պատերազմի առաջին օրերից համերաշխություն հայտնեց Ադրբեջանին և աջակցեց՝ ինչպես կարող էր, ներդրումն ունեցավ տարածքների վերադարձի մեջ»,- ըստ ՌԻԱ նովոստիի՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Նա Բաքու է ժամանել դեկտեմբերի 10-ին նախատեսված զորահանդեսին մասնակցելու համար:
Նկատենք, որ հայկական կողմն այդ ցավալի իրականության մասին հայտարարում էր առաջին օրերից, սակայն թուրքիան հերքում էր, իսկ աշխարհը լուռ էր: Այո ցավալի իրականությունն այն է, որ Հայաստանի և Արցախի դեմ կռվել է Թուրքիան և հիմնական ու ամենամեծ ցավն այն է, որ աշխարհը լռեց այդ մասին: