Իլհամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շքերթում հայտարարել է Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ իր հավակնությունների մասին: Նա հայտարարել է, որ «Զանգեզուրի, Գյոքչայի, Իրեւանի մահալները իրենց պատմական հողերն» են:
Նա նշել է, որ ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են այդ հողերի վրա, որից հետո վտարվել են: Այսպիսով 100 տարուց մի փոքր ավելի տարիք ունեցող երկրի բռնապետը հայտարարել է Հայաստանի տարածքների նկատմամբ իր, այսպես կոչված, հավակնությունների մասին։
Նշենք, որ շքերթին մասնակցել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը չի թաքցրել ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ռազմական աջակցությունը: