ՔՊ-ն կառավարական ամառանոցում նիստ է անում. Hraparak.am
Hraparak.am-ի տեղեկություններով՝ մոտ 2 ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը հրատապ նիստ է հրավիրել՝ Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ եւ այս պահին դեռ նիստն ընթանում է։
«Ինչ վերաբերում է պահպանությանը, ապա կառավարական ամառանոցների մոտ հիմնականում ոստիկանական ուժեր են, սակայն կառավարության շենք են տարվել ԱԱԾ հատուկջոկատայինները՝ Ալֆան։ Նրանց մի մասը շենքի ներսում է գտնվում, մի մասը՝ դրսում։ Ակնհայտ է, որ ինչ որ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվում Փաշինյանի կողմից»,- գրում է կայքը։