«Պուտինի ավելի լավ առաջարկության մերժման հիմքում ընկած էր Հայաստանի վարչապետի կողմից Արևմուտքում աջակցություն փնտրելու փորձը»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խայտառակ կապիտուլյացիայի հետ կապված օդում կախված մնացած բազմաթիվ հարցերից մեկը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բարձրաձայնված այն փաստն է, որ Հայաստանի դավադիր ղեկավարությունը մերժել է հոկտեմբերի 19-ին արված շատ ավելի արժանապատիվ համաձայնագրի առաջարկը։
Դավադիր անբարոյականի բարբաջանքն առ այն, որ եթե նա գնար այդ քայլի, ապա դավաճան կորակվեր, իհարկե, որևէ քննադատությանը չի դիմանում։
Ասեմ ձեզ այն, ինչ այս հարցի կապակցությամբ ինձ պատմեցին իմ քաջատեղյակ միջազգային գործընկերները։
(Տեղեկությունը հրապարակում եմ իրենց իմացությամբ, առանց աղբյուրը բացահայտելու)։
Վլադիմիր Պուտինի ավելի լավ առաջարկության մերժման հիմքում ընկած էր Հայաստանի վարչապետի կողմից Արևմուտքում աջակցություն փնտրելու փորձը։
Հոկտեմբերի 17-ին ֆրանսիական կողմի միջնորդությամբ հայտարարված հրադադարի խախտումից հետո սրանք ինտենսիվ կապերի մեջ են մտել ամերիկյան որոշ շրջանակների հետ, նրանց միջոցով հրադադար հաստատելու և կարգավորման դափնիները ոչ թե Ռուսաստանին, այլ ԱՄՆ-ին փոխանցելու համար՝ խիստ տեսանելի հեռահար նպատակներով։
Ամերիկյան զինադարարը հայտարարվեց հոկտեմբերի 25-ին և նույնպես արագ խախտվեց։ Հիշեցնեմ, որ հենց հոկտեմբերի վերջ տեղի են ունեցել նաև պաշտոնական հեռախոսազրույցներ Մայք Պոմպեոյի (հոկտեմբերի 27) և Ռոբերտ Օբրայենի (հոկտեմբերի 29) հետ։
Այս ամենն ավարտվեց նոյեմբերի 9-ին առավել խայտառակ հայտարարությամբ, հսկայական տարածքային կորուստներով և լրացուցիչ առնվազն 2 500 նոր զոհերով։
Ահա այսպիսի արկածախնդիր խաղեր է տվել դավադիր ստահակը մեր երեխաների և հայրենիքի հաշվին»: