Հաճախ համաձայն չեմ Էրդողանի հետ, բայց նա տղամարդ է, ով պահում է իր խոսքը և «պոչը թափ չի տալիս»․ Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ երբեմն ինքը և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը որոշակի հարցերի շուրջ հակառակ տեսակետ ունեն, բայց Թուրքիայի առաջնորդը, իր խոսքը պահող մարդ է, «պոչ չի շարժում»:
«Մենք որոշ հարցերի շուրջ այժմ տարբեր տեսակետներ ունենք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Գուցե նույնիսկ երբեմն տարակարծություններ ունենք: Բայց նա մարդ է, ով պահում է իր խոսքը: Տղամարդ է: Նա «պոչ չի շարժում: Եթե կարծում է, որ դա ձեռնտու է իր երկրին, նա գնում է մինչև վերջ: Դա շատ կարևոր է՝ հասկանալու, թե ում հետ գործ ունես», - ասաց Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ: