Ադրբեջանը փակում է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը փակ կլինի մինչև 2021 թվականի մարտի 1-ը: Այս որոշումը կայացվել է երկու երկրներում կորոնավիրուսով հիվանդացության բարձր մաարդակի պատճառով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը: «Ռուսաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաև երկրի ներսում խիստ կարանտինային միջոցառումներ մտցնելու պատճառով՝ Ռուսաստանի Դաշնության՝ Դաղստանի Հանրապետության, և Ադրբեջանի Հանրապետության միջև ցամաքային պետական սահմանը կփակվի քաղաքացիների տարանցման համար մինչև 1 2021 թվականի մարտի 1֊ը», - ասվում է հաղորդագրության մեջ։