Сегодня: 01 Декабрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աշխատանք վարչապետի գրասենյակում․ դիմեք և անցեք գործի

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել' աշխատակազմում փորձագետ ներգրավելու մասին․ «Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․ Փորձագետը՝

1. մասնակցում է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) հասցեով ստացված հայտերի ուսումնասիրման և բարեգործության ոլորտը համակարգող իրավական ակտերին դրանց համապատասխանության ստուգման աշխատանքների իրականացմանը.

2. մասնակցում է բարեգործության ոլորտի համակարգման վերաբերյալ լիազորված մարմնի որոշման նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքների ստացման աշխատանքների իրականացմանը.

3. մասնակցում է լիազորված մարմնի որոշման նախագծերի վերաբերյալ արված դիտողությունների և առաջարկությունների ու դրանց լուծմանն ուղղված քայլերի կապակցությամբ քննարկումների կազմակերպման և դրանք Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստման աշխատանքների իրականացմանը.

4. մասնակցում է բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված՝ ծրագրերի ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվության (հաշվետվությունների) ուսումնասիրման և դրա հիման վրա տեղեկանքների պատրաստման աշխատանքների իրականացմանը.

5. մասնակցում է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի նիստերի օրակարգի կազմման և սահմանված կարգով լիազորված մարմնի որոշման նախագծերի ստորագրման ներկայացման աշխատանքների իրականացմանը.

6. մասնակցում է Վարչության համակարգման ներքո գտնվող աշխատանքների վերաբերյալ հետազոտություններին և իրավական փաստաթղթերի ուսումնասիրման և մշակման աշխատանքներին.

7.համագործակցում է Գրասենյակի աշխատակիցների հետ՝ աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և խոչընդոտները վերացնելու նպատակով.

8. մասնակցում է Վարչության կողմից համակարգվող աշխատանքների ռազմավարության մշակմանը: Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։ Փորձագետին ներկայացվող պահանջները՝ բարձրագույն կրթություն, առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ, օտար լեզվի (անգլերեն), ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմացություն:

Փորձագետի պարտականությունները'

• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է' 2020 թվականի դեկտեմբերի 22-ը ներառյալ։

• Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: Ընտրություն կատարելու եղանակը' դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն: Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն

1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևանմուշը կցվում է).

2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.

3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.

7) համառոտ CV: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր' բացի շաբաթ և կիրակի օրերից: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ' [email protected]/»:

Ավելին

Ощутимая опасность: что ожидается аптекам? «Паст» Какие далеко идущие цели есть у Запада в Армении с его «антироссийским десантом»? «Паст» «Евразия» укрепляет дружбу между армянским и русским народами Кадровая «эмиграция» из МВД будет продолжительной: «Паст» На какие цели будут потрачены 120 миллионов драмов? «Паст» На что прозрачно намекает российская разведка? «Паст» В Пятигорске пройдет мероприятие «Ваше Величество, армянский лаваш!» Толстой: Будущее Армении дороже миллионов, которые распихивают по карманам некоторые политики Толстой: Будущее Армении дороже миллионов, которые распихивают по карманам некоторые политики Трасса Степанцминда-Ларс закрыта для всех видов транспорта Протурецкие группировки в Сирии атакуют позиции армии Асада Карен Аветисян из Владимира стал победителем турнира Гран-при Тулы по боксу Сотрудничество Москвы и Пхеньяна укрепляется. Глава Минобороны России прибыл в Северную Корею В Армянской церкви Москвы пройдет конференция «Идентичность в Закавказье и политика арменофобии в Азербайджане» В ходе столкновений возле здания парламента в Тбилиси пострадали 32 полицейских, некоторые были задержаны. Зурабишвили ожидает «жесткого ответа» от ЕС Известно, сколько азербайджанцев поселилось в Арцахе Единственным противоядием от хаоса и неразберихи, созданных правительством, является ясность; подразделения с амбициями политического и государственного управления должны быть преобразованы, чтобы стать ясными. Ваге Оганесян TikTok запретит пользователям младше 18 лет использовать «фильтры красоты». Оливье Жиру выставил свою футболку на аукцион, чтобы поддержать армян Мэрия не имеет права заставлять пассажиров платить за транспорт лишь 100-драмовыми монетами: Грайр Камендатян Америабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300 София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 лет Шер объявила о завершении карьеры после 60 лет на сцене Путин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в Москве В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России