Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Մեղրի, ո՛չ միջանցք արտահայտություն գոյություն չունի. Փաշինյան
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Մեղրի, ո՛չ միջանցք արտահայտություն գոյություն չունի, կա տրանսպորտային ուղիների դեբլոկադայի մասին պնդում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ օրինակ՝ այսօր, վերին Լարսը կրկին փակ է տրանսպորտային միջոցների համար և եթե պարզվի, որ ՀՀ-ն կարող է երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի և Իրանի հետ Նախիջևանով, դա լա՞վ նորություն, թե՞ վատ նորություն կլինի։
«Եթե Նախիջևանով գնանք Իրան ու Ռուսաստան, մենք ոնց ենք պատկերացնում, պիտի ասենք՝ մենք Ադրբեջանի տարածքով պետք է գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի գնա Նախիջևա՞ն։ Դա հնարավո՞ր է»,-նշեց Փաշինյանը ու հավելեց, որ այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն և եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, 25-30 տարիների ընթացքում հարցը կլուծվեր։