Արտակարգ դեպք Երևանում. Ոստիկանները շներով հանդերձ դեպքի վայրում են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ում ռումբ է դրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ոստիկանության, Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը։ Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ոստիկաններն ու փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նաև տաք հետքերով պարզել են, որ ահազանգի հեղինակը Երևանի 47-ամյա բնակիչ է, ով նշված կետրոնում «սուր հոգեշարժական գրգռվածություն» ախտորոշմամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող պացիենտներից է։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։