«Երեսին եմ ասել՝ միակ ելքը վայրկյան շուտ իր հրաժարականն է».Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
ԱԺ-ում կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևել է մի քանի րոպե: «Հանդիպումը երկար չէր կարող տևել: Այն ինչ ես ասել եմ հրապարակավ, նույնն ասել եմ վարչապետին: Այս իրավիճակից երկիրը հանելու միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի խոսքով՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: