Վլադիմիր Պուտինը ցավակցում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին Յավայի ափին վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի անդամների մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը:
«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները Յավայի ափին կործանված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի անդամների մահվան կապակցությամբ: Խնդրում եմ ձեզ փոխանցել իմ կարեկցանքի և աջակցության խոսքերը մահացածների ընտանիքներին և հարազատներին»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինդոնեզական ավիաընկերությանը պատկանող օդանավը, որը կորել էր ռադարներից, կործանվել է։