Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է շուրջ 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 11-ին, կազմել է 523.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.97 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 636.84 դրամ (նվազել է 2.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 706.71 դրամ (նվազել է 4.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.03 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 448.68 դրամ, ոսկի՝ 31,369.88 դրամ, պլատին՝ 18,725.27 դրամ: