Կորոնավիրուսի դեմ ո՞ր պատվաստանյութով է պատվաստվել Հռոմի պապը
Հռոմի պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «Pfizer» պատվաստանյութով: Այս մասին «NACION» հրատարակությանը պատմել են Վատիկանի աղբյուրները: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Նշվել է, որ հովվապետի պատվաստման ժամանակ լուսանկարելն արգելվել է:
Ֆրանցիսկոս պապն առաջիններից էր, ով Վատիկանում պատվաստվեց կորոնավիրուսային վարակի դեմ: Երեք շաբաթ անց նա պետք է ստանա պատվաստանյութի երկրորդ չափաքանակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը