Շրի Լանկայում տեսախցիկը ֆիքսել է պայթյունի պահը
Կոլոմբոյի եկեղեցուց քիչ հեռու տեղի ունեցած պայթյունի պահը նկարահանել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լրատվամիջոցները հաղորդել են, որ պայթյունը վերահսկելի էր: Ոստիկանները վնասազերծել են ֆուրգոնում հայտանբերված ռումբը:
Նախօրեին Շրի Լանկայում կաթոլիկ Զատկի տոնակատարությունների ժամանակ 8 պայթյուն էր որոտացել: Եւս մեկ ռումբ գտել էին օդանավակայան տանող ճանապարհին:
Ահաբեկչությունների հիմնական թիրախ էին դարձել քրիստոնյաները: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը, որի հետեւանքով, վերջին տեղեկություններով, զոհվել է 290 մարդ, նրանց թվում ավելի քան 30-ը արտասահմանցիներ են: Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում ընդհանուր 8 պայթյուն է տեղի ունեցել, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: