Сегодня: 30 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պարզվել է Հայաստանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավոր ԱԱԾ աշխատակիցների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երեմ Դանիելյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունվարի 13-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր և ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորներիի ինքնությունը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ VAZ 2107 մեքենան վարել է Լուսաղբյուր գյուղի բնակիչ 58 ամյա Հրաչյա Հակոբյանը, իսկ VAZ 21099 մեքենան վարել է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ 32 ամյա Գևորգ Վարդանյանը։ Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հակոբյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր Լուսաբյուր գյուղի բնակիչ 60 ամյա Կարապետ Հակոբյանը և VAZ 21099 մեքենայի վարորդ Գ․Վարդանյանը, նրա ուղևորներ Խնկոյան գյուղի բնակիչ 33 ամյա Արայիկ Կոծինյանը, Շիրակի մարզի Աշոցքի բնակիչ 27 ամյա Աշոտ Սարիբեկյանը, Լուսաղբյուր գյուղի բնակիչ 32 ամյա Արմեն Բեգզադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ», «Վանաձոր» և «Գյումրի» բժշկական կենտրոններ; Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած Հ․Հակոբյանն աշխատում էր Հարավ-Կովկասյան երկաթուղի ՓԲԸ «Ղալթախչի» կայարանի հերթապահ, իսկ վարորդ Գ․ Վարդանյանը ծառայում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան սահմանապահ զորքերի Գոգավան սահմանային վերահսկողության բաժնում։ Վիրավորներից Կ․ Հակոբյանը ծառայում է N զորամասում՝ որպես հրաձիգ, մյուս վիրավորներ Ա. Սարիբեկյանը, Ա.Բեգզադյանը, Ա․Կոծինյանը ծառայում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Գոգավան սահմանային վերահսկողության բաժնում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։  

Ժամը 08։10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին VAZ 2107 և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել «Սպիտակի» հիվանդանոցի բժիշկները։ Վիրավորների մի մասին տեղափոխել էին շտապօգնության մեքենայով, մի մասին էլ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և նույն վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երեմ Դանիելյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին

Ощутимая опасность: что ожидается аптекам? «Паст» Какие далеко идущие цели есть у Запада в Армении с его «антироссийским десантом»? «Паст» «Евразия» укрепляет дружбу между армянским и русским народами Кадровая «эмиграция» из МВД будет продолжительной: «Паст» На какие цели будут потрачены 120 миллионов драмов? «Паст» На что прозрачно намекает российская разведка? «Паст» В Пятигорске пройдет мероприятие «Ваше Величество, армянский лаваш!» Толстой: Будущее Армении дороже миллионов, которые распихивают по карманам некоторые политики Толстой: Будущее Армении дороже миллионов, которые распихивают по карманам некоторые политики Трасса Степанцминда-Ларс закрыта для всех видов транспорта Протурецкие группировки в Сирии атакуют позиции армии Асада Карен Аветисян из Владимира стал победителем турнира Гран-при Тулы по боксу Сотрудничество Москвы и Пхеньяна укрепляется. Глава Минобороны России прибыл в Северную Корею В Армянской церкви Москвы пройдет конференция «Идентичность в Закавказье и политика арменофобии в Азербайджане» В ходе столкновений возле здания парламента в Тбилиси пострадали 32 полицейских, некоторые были задержаны. Зурабишвили ожидает «жесткого ответа» от ЕС Известно, сколько азербайджанцев поселилось в Арцахе Единственным противоядием от хаоса и неразберихи, созданных правительством, является ясность; подразделения с амбициями политического и государственного управления должны быть преобразованы, чтобы стать ясными. Ваге Оганесян TikTok запретит пользователям младше 18 лет использовать «фильтры красоты». Оливье Жиру выставил свою футболку на аукцион, чтобы поддержать армян Мэрия не имеет права заставлять пассажиров платить за транспорт лишь 100-драмовыми монетами: Грайр Камендатян Америабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300 София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 лет Шер объявила о завершении карьеры после 60 лет на сцене Путин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в Москве В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России