Մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը և ԱԻՆ հոգեբանության աջակցության բաժնի հոգեբանը: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տևական ժամանակ ԱԻՆ-ի հոգեբանը և ոստիկանության ծառայողները համոզել են այդ քաղաքացուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ միջոցին: Փրկարար-հոգեբանին և ոստիկանության ծառայողներին հաջողվել է համոզել և նրան դուրս են բերել անվտանգ վայր, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ նշված բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին մի քանի անգամ նմանատիպ փորձ արած Վաղինակ Ա.-ն է: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: