Առողջապահության նախարարը նշել է՝ երբ կարելի է «ազատվել» դիմակներից
Բժշկական դիմակներն անհրաժեշտ է շարունակել կրել մինչև կորոնավիրուսի վարակի նկատմամբ բնակչության իմունիտետի ձևավորումը: Այս մասին հաղորդել է ՌԴ առողջության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Հոդվածը վերցրել ենք gazeta.ru կայքից:
Մուրաշկոյի համաձայն՝ երկրորդ պատվաստումից երեք շաբաթ հետո, միևնույն է, պետք չէ մոռանալ դիմակի մասին: Բնակչության իմունիտետի ձևավորմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է սպասել երկրի տարածքում հարուցիչի՝ շրջանառությունից վերացմանը, քանի որ իմունիտետ ունեցող անձը վարակվածի հետ շփվելուց հետո, կարճ ժամանակով կարող է վարակակիր դառնալ և այն փոխանցել ուրիշներին:
Նախարարը պարզաբանել է, որ այս կապակցությամբ, դիմակ կրելը պարտադիր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը