«Նապոլի»-ն զիջեց «Վերոնա»-ին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում «Նապոլի»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Վերոնա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերը` «Վերոնա»-ի ֆուտբոլիստները երեք գնդակ ուղարկեցին «Նապոլի»-ի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: «Նապոլի»-ի միակ գնդակը մեկնարկային րոպենրին խփեց Լոզանոն, իսկ «Վերոնա»-ից աչքի ընկան Դիմարկոն, Բարակը և Զաչագնին: «Վերնոա»- «Նապոլի»` 3:1:
Միաժամանակ ընթացող խաղում «Ջենովա»-ն նվազագույն հաշվով տանն առավելության հասավ «Կալյարի»-ի նկատմամբ: Դետրոյի գնդակը հաղթական էր իր թիմի համար:
Այս տուրից հետո «Նապոլի»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդն է, «Վերոնա»-ն` 9-րդը, «Ջենովա»-ն`16-րդը, իսկ «Կալյարի»-ն` 18-րդը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Միլան»-ն է: