Վաղվանից աջակցության ծանրոցներ կտրվեն ընդհանուր 1000 ընտանիքի
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր այցելեց Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությունից տուժած ընտանիքների ծանրոցները պատրաստվում են բաշխման: Վաղվանից ծրագրի միջոցով աջակցության ծանրոցներ կտրվեն ընդհանուր 1000 ընտանիքի, որոնք ընտրվել են Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մարզային իշխանությունների հետ: Յուրաքանչյուր ընտանիք կստանա մեկամսյա պարենային և հիգիենիկ պարագաներ: Այցի ընթացքում դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին և կամավորներին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքի համար:
«Արտակարգ օգնություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում՝ ՀԲԸՄ-ի կողմից: Դա մեր ընթացիկ չորս ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է աջակցություն ցուցաբերել ԼՂ վերջին հակամարտության հետևանքով տեղահանված բնակչությանը: