«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը և Քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին.Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը և Քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին` արևմուտքի կողմից իրականացվող պետականակործան սադրիչ գործողությունների դեմ իրականացվող հայրենիքապաշտպան արդար պայքարում
Ուկրաինայից, Հայաստանից, Բելառուսից հետո՝ արևմտաամերիկյան լիբերալ-գլոբալիստական սատանիստական ուժերը գունավոր հեղափոխության կամ դրա նախապատրաստման հերթական փորձն անցած շաբաթ իրականացրեցին նաև Ռուսաստանում:
Ռուսաստանը զարգացման սեփական ազգային-հայրենասիրական ուղուց շեղելու և արևմուտքի գաղափարական ու տնտեսական կցորդը դարձնելու փորձերը նոր չեն և իրականացվում են ռուս ժողովրդի իմաստուն առաջնորդ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարումից ի վեր:
Ինչպես մյուս հեղափոխությունների, այնպես էլ անցած շաբաթ Ռուսաստանում տեղի ունեցած արևմտյան գործընթացների դեպքում կարգախոսները նույնն էին՝ պայքար կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ, նույնն էին և մեթոդները` հասարակության մի զգալի հատվածի հիմարացում ու զոմբիացում` իբրև թե ցանկանում են կառուցել արդար և համաշխարհային քաղաքակիրթ հանրության հետ համահունչ զարգացող պետություն, իսկ իրականում՝ ոչնչացնել Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, ազգային արժեքներ կրող Ռուսաստանի Դաշնությունը:
Ի տարբերություն Հայաստանի, որտեղ պետականակործան այդ մեթոդները 2018 թվականի մայիսին հաջողությամբ պսակվեցին, և Հայաստանը հայտնվեց արևմտյան այդ սատանիստական-մասսոնական ուժերի տիրապետության տակ, մեր բարեկամ և միակ դաշնակից Ռուսաստանի իշխանությունները սառնասրտորեն և հաջողությամբ կանխեցին և կանխում են ցանկացած սադրանք և հակաօրինական քայլերի միջոցով իշխանության բռնազավթման ցանկացած փորձ: Ռուս հասարակությունը ցույց տվեց իր քաղաքական հասունությունը. արևմուտքի կողմից հրահանգավորված և կազմակերպված բողոքի գործողություններին մասնակցում էին սակավաթիվ մարդիկ:
Բնականաբար, ԱՄՆ-ի և արևմուտքի նպատակը Ռուսաստանում սեփական՝ մարիոնետային իշխանության նշանակումն է, որի գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի թուլացմանը և կազմաքանդմանը:
Արևմուտքը նպատակ է դրել ոչնչացնել իր ռազմավարական միակ մրցակից Ռուսաստանին, և, հասկանալով, որ երբեք չի կարող հաղթանակի հասնել ռազմի դաշտում, որտեղ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը միշտ ապացուցել են իրենց գերակայությունը, փորձում է Ռուսաստանը «պայթեցնել» ներսից:
Հայաստանի և հայ ժողովրդի համար արևմուտքի կողմից այդ ծրագրերի իրականացումը հղի է էլ ավելի կործանարար հետևանքներով: Հայաստանն իր անվտանգությունն ու պաշտպանությունը մշտապես կապել է Քրիստոնյա, հզոր և ազգային արժեքների վրա հիմնված Ռուսական պետության հետ: Ռուսաստանի թուլացումը միանշանակ բերելու է Հայաստանի անվտանգային համակարգի կոլապսի` հայոց պետականության համար ունենալով կանխատեսելի կործանարար հետևանքներ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը և Քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին` արևմուտքի կողմից իրականացվող պետականակործան սադրիչ գործողությունների դեմ իրականացվող հայրենիքապաշտպան արդար պայքարում:
Միևնույն ժամանակ վստահ ենք, որ ինչպես հարյուրամյակներ շարունակ, այնպես էլ ներկա պատմական ժամանակաշրջանում միասնական Ռուսաստանն ու ռուս ժողովուրդն այս պայքարից ևս դուրս կգան հաղթանակած և էլ ավելի հզորացած:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»կուսակցության նախագահ` Խաչիկ Ասրյան