Сегодня: 19 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քոչարյանը չի կարող վերադանալ իշխանության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:  

– Ռոբերտ Քոչարյանը նախօրեին իր հարցազրույցում խոսել է հնարավոր դավաճանության մասին և հայտարարել, որ «յուրաքանչյուրն իրավունք ունի մտածելու, որ պարտությունը գործարքի հետևանք էր, քանի դեռ դա չի հերքվել: Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում»: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունները, նաև առհասարակ նրա ակտիվացումը:

– Դե ինքը հասկացավ, որ այն մարդկանց, որոնց ինքը բաց թողեց, իրեն օգուտ չտվեցին, ավելի վարկաբեկեցին, ինքն էլ որոշեց անձամբ դուրս գալ ասպարեզ: Վազգեն Մանուկյանը և մյուսները, որ կան, արդեն վարկաբեկվեցին, դրա համար ինքն անձամբ է դուրս գալիս, և իր հիմնական թիրախը լինելու է դավաճանությունը, հողեր ծախելը և մնացածը: Ինքը դա է վերցնելու իրեն որպես սպառազինություն:

– Նա հայտարարել է, թե պատահական չէր, որ Ստեփանակերտում միայն նախագահականի շենքն էր խնայվում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Ես չգիտեմ, թե դա ինչ նպատակ ունի, բայց ես կարող եմ ասել, որ ոչ միայն նախագահական շենքի, այլև Ստեփանակերտի կենտրոնում ոչ մի շինության վրա արկ չի ընկել, բոլոր ռմբակոծությունները եղել են ծայրամասերի վրա, իսկ Կենտրոնը չի վնասվել: Իսկ թե ինչու չի վնասվել... թուրքը խելացի էր վարվում. այդ շենքերի վրա, հյուրանոցների վրա, ՀԷԿ-երի վրա, գյուղերում դպրոցների վրա գրեթե ռումբ չգցեց: Նույնիսկ ՀԷԿ-ի կողքին գտնվում էր մեր թիկունքային ապահովման գումարտակը, նրանք գումարտակը ռմբակոծեցին, որը ՀԷԿ-ից հեռու էր ընդամենը 200 մետր, իսկ ՀԷԿ-ին ոչ մի վնաս չտվեցին: Թուրքը մտածում էր՝ մեկ է, գրավելու եմ, ինչի՞ ավերեմ պատրաստի շենքերը: Այսինքն՝ Ստեփանակերտն ավերի, հետո նորից սարքի՞: Իրենք նպատակ ունեին Ստեփանակերտն էլ գրավել և ամբողջ Արցախը գրավել: Ինչ վերաբերում է դավաճանությանը, այսօր բոլորը դավաճան են փնտրում, բայց ժողովուրդը շատ լավ գիտի, թե ովքեր են դավաճանները: Երբ ինքը ներկայանում է որպես առաջին հերոսներից մեկը, որ Ստեփանակերտը պահել է, հաղթանակներ է տարել 1990-ականներին և այլն, բա հիմա էլ թող տաներ: Ստեփանակերտում ումի՞ց էր նեղացել՝ Արայիկ Հարությունյանի՞ց էր նեղացել, որ իրեն չի ընդունել: Մեզ էլ չէին ընդունում, մենք գնացինք, կանգնեցինք ու ապացուցեցինք, որ մենք կանք, կմնանք մինչև վերջ: Դու էլ գայիր, հավաքեիր քո գեներալներին, Արցախի հերոսներին ու ասեիր՝ տղերք, մենք տալու բան չունենք: Ոչ թե եկար, նայեցիր ու հետ գնացիր: Քո հետ գնալուց հետո ամեն ինչ հակառակ ընթացք ստացավ: Ուրիշի վրա գցելով, բարդելով՝ դու անընդհատ ասում ես, որ առաջնորդ ես եղել, հզոր ես եղել: Բա հզոր էիր, կարո՞ղ է Նիկոլը պետք է գար Ղարաբաղ հետդ կռվեր: Բանակ ունեիր, փառապանծ գեներալներ ունեիր, ազգային հերոսներ, բա գայիր, կազմակերպեիր, երկիրը չտայիր: Ամեն մեկը փախավ, բոլորդ ուղղությունը վերցրիք դեպի Երևան:

– Ընդհանրապես, Քոչարյանն ինչպիսի՞ մասնակցություն ուներ պատերազմին, որովհետև ինքն ասում է՝ ես բունկերում չեմ եղել, մի քանի շաբաթ Արցախում եմ եղել:

– Ի՞նչ շաբաթներ, 2 կամ 3 օր է եղել, և այն գեներալները, որոնց իր հետ տարել էր այնտեղ, գալիս էին առաջնագծում ասում էին՝ հողերը ծախած է, ինչի՞ եք մնում էստեղ: Ասում էին՝ էսքան սնարյադ եք կրակել, ձեզ վաղը գնդակահարելու ենք էդ սնարյադների համար, որ կրակում եք: Դեռ էնքան բաներ կան, որ ջրի երես են դուրս գալու:

– Քոչարյանը հայտարարել է, թե գալու է, ընտրություններին մասնակցելու է ու «կրելու է»: Ձեր կարծիքով՝ ինքը որքանո՞վ կարող է հաջողել:

– Ինքը որ 1998-ին եկավ, տեսավ, հաղթեց, այն մարդիկ, որոնք իր կողքը կանգնած էին, էդ մարդիկ էլ չկան: Իր կողքը էլ չեն կանգնելու այդ մարդիկ: Նրանք կամ արդեն զոհվել են, կամ արդեն ճանաչում են իրեն: Ոչ ոք իր կողքը չի կանգնելու: Այ, եթե այս պատերազմի ժամանակ ինքը նստեր Ստեփանակերտում, հավաքեր գեներալներին ու ասեր՝ տղերք, ամեն մեկդ 300 արկ եք բերում, բեկում ենք մտցնում պատերազմի մեջ, այդ ժամանակ բոլորը կընդունեին իրեն, կասեին՝ տես, ասեց ու արեց: Իսկ եթե ինքը թողել էնտեղից եկել է, Արցախը կորցրել ենք, ու հիմա ուզում է նորից իշխանության գալ, ինձ թվում է՝ ժողովուրդն այդքան մոռացկոտ չի:

– Նա նաև նշել է, որ բանակը պետք է արդիականանա, նոր հայեցակարգ է պետք, և Վիտալի Բալասանյանը ինչ-որ քայլեր փորձում է անել: Ինչպե՞ս եք գնահատում նոր անվտանգության հայեցակարգ ձևավորելու այս մղումը:

– Մեր ամբողջ տեխնիկան առանց կրակելու թողեցինք թուրքին, եկանք: Իսկ եթե Վիտալի Բալասանյանն արդեն ԱԹՍ-ներ է առնում, շատ լավ է, թող իրենք ֆինանսավորեն բոլոր ղարաբաղցիներով: Սփյուռքում ինչքան հարուստ ղարաբաղցիներ ունենք, Մոսկվայի, արտասահմանի, նաև էստեղի մեծահարուստներով թող գումարները հավաքեն, մենք ԱԹՍ-ներ էլ կունենանք Ղարաբաղում, արդիական բոլոր զենքերն էլ կունենանք:

– Ըստ էության, որևէ ձևով ինքը իր մեղավորության բաժինը չի զգում բանակում առկա այս իրավիճակի համար:

– Դե կարող է և չզգա: Ինքը հիմա պաշտոնի չի, կարող է և քննադատել, և ասել՝ ինչ ուզում է: Ոչ ոք իրեն չի կարող մեղադրել: Բայց որ ինքը պետք է կանգներ Ստեփանակերտում ու հավաքեր բոլորին ու չի արել, դրա համար ինքը մեղավոր է:

– Բայց չէ՞ որ հենց բանակի գումարներն են թալանվել, նաև իր նախագահության տարիներին:

– Ինչի՞ միայն բանակի, ամբողջ պետության, ամբողջ ժողովրդի գումարներն են թալանել:

– Ամեն դեպքում Քոչարյանը իշխանության վերադառնալու որևէ շանս կունենա՞:

– Ես բացառում եմ:

Ավելին

 

Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу