Այսօր շատ տխուր լուր ստացա․ Լևոն Արոնյան
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր ես շատ տխուր լուր ստացա իմ ընտանիքին մոտ կանգնած մարդու ՝ Գրիգորի Աշոտովիչ Պոխպատյանի մահվան մասին:
Գրիգորի Աշոտովիչն առաջիններից էր, ով հավատաց իմ շախմատային տաղանդին և դժվար 90-ականներին շատ առումներով օգնեց ինձ և իմ ընտանիքին:
Միշտ կհիշեմ նրա հիանալի հումորի զգացումը, լավատեսությունն ու ջերմությունը:
Հանգչիր խաղաղությամբ քեզ, սիրելի Գրիգորի Աշոտովիչ ...»։
Տեղեկացնենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքի 76-րդ տարում վախճանվել է Հայաստանի հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը։