Ալյումինի գինն աճել է, կապարինը՝ նվազել. գունավոր մետաղների գները՝ ըստ LME-ի
Լոնդոնի մետաղների բորսայի հունվարի 29-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.45%-ով և կազմել 1987.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.16%-ով և կազմել 7873.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 2027.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.32%-ով և կազմել 17761.00 դոլար, անագի գինն աճել է 1.56%-ով և կազմել 23140.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.64%-ով և կազմել 2586.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.39%-ով և կազմել 23589.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 41250.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: