15-ամյա Հրաչյա Ներսիսյանի մահվան պատճառը «Синий кит» համակարգչային խաղն է. բոլոր ծնողները թող ուշադիր լինեն թե դա ինչ է
Ինքնասպանության գործած 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի մահվան պատճառը «Синий кит» համակարգչային խաղն է Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Տղան խաղացել է «Синий кит» համակարգչային խաղը, որի ավարտին, եթե խաղի մասնակցին չի հաջողվում հաղթել, ապա պետք է կատարի իրեն բաժին հասած հանձնարարությունը, որը կարող է լինեն ինքնավնասում, որևէ մեկի դեմ մահափորձ կամ ինքնասպանություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին էր, շուրջ երկու օր որպես անհետ կորած որոնելուց հետո, փրկարարները տղայի դին գտել էին Հրազդանի կիրճում՝ ծառից կախված։ Հրաչյա Ներսիսյանի հոգեհանգիստը կայանալու է այսօր՝ Երևանում։