Բայդենի վարչակազմը կարող է արգելել Թրամփի մուտքը հետախուզական ճեպազրույցներին
Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մուտքը հետախուզական ճեպազրույցներին արգելելու հարցը օվալաձեւ գրասենյակը լքելուց մի քանի շաբաթ անց, հաղորդում է NYP-ն:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հաստատել է, որ նախագահ Բայդենի ազգային անվտանգության թիմը հետաքննում է Թրամփի մուտքի հարցը:
Նախկին նախագահներն ավանդաբար մուտք ունեն հետախուզական ճեպազրույցներին եւ գաղտնի տեղեկատվությանը, սակայն Թրամփի որոշ քննադատներ պնդում էին, որ նրան չարժե վստահել պետական գաղտնիքներն այն բանից հետո, երբ հունվարի 6-ին նրա կողմնակիցները փորձեցին գրոհել Կապիտոլիումը: