Сегодня: 19 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչպես ու որ հատվածում է Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական PR-ի մի քանի հարյուր զինվորի կյանք զոհասեղանին դրել. 168.am

2016 թվականին այսօրվա իշխանությունները, որոնք այն ժամանակ ընդդիմության կարգավիճակում էին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմում մասնավորապես Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքը կորցնելու և հետ չվերցնելու համար: Այս մասին գրում է 168.am-ը:

«Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել էր. «Արդեն չորրորդ օրը, երբ հրադադարը հաստատվեց, ակնհայտ էր, որ ադրբեջանցիները որոշակի հաջողություն ունեցել են մեր ճակատի՝ պաշտպանության բանակի ճակատի հյուսիսում և հարավում: Դրանք շատ փոքր հատվածներ են, որևէ ռազմավարական նշանակություն չունեն, և շատ հնարավոր էր, որ պաշտպանության բանակի մարտիկները հետ գրավեին այդ դիրքերը, բայց լրացուցիչ կորուստներից խուսափելու համար նրանք այդ քայլին չգնացին»:

Լելե Թեփե բարձունքը կամ բլուրը, որը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս, Սերժ Սարգսյանը հրաժարվեց հետ բերել՝ գտնելով, որ ավելորդ զոհեր պետք չեն, մեր զինվորների կյանքն ավելի թանկ է մեզ համար, քան այդ բարձունքը վերադարձնելը, ինչը ռազմական ոլորտի որոշ գործիչներ և փորձագետներ ճիշտ համարեցին:

Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանն ապրիլյան ասուլիսներից մեկում ասել էր, թե Լելե Թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր, և ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ՝ նրա բարձրությունը կազմում է 20 մետր:

2018-ին, երբ Մովսես Հակոբյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում էր, ևս հայտարարել էր, որ Լելե Թեփեն ռազմավարական նշանակության տարածք չի համարում:

Հավելենք, որ  Լելե Թեփեում Արցախյան բանակը կորցրել էր 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն:

Ինչ վերաբերում է այս հատվածում մարդկային կորուստներին, ապա ապրիլյան  պատերազմի օրերին և դրանից  հետո  մամուլում շրջանառված տվյալների համաձայն՝  Լելե Թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվել է  մի քանի տասնյակ զոհ և վիրավոր:

Ի դեպ, aniarc.am-ի տվալներով, Լելե Թեփեի կամ Հորադիզի հատվածում 1994-ի արյունալի ձմռան ամիսներին հայկական զոհերի թիվը եղել է 400:

Եվ ահա, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից «օգտվելով»՝ Նիկոլ Փաշինյանն իր առաջ խնդիր է դնում՝ ազատագրել կամ հետ բերել նախկինների՝ Սերժ Սարգսյանի կորցրած Լելե Թեփեն:

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դեկտեմբերին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ «Փաշինյանը ոչ սթափ վիճակում հրաման է տվել՝ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով»:

Արդեն սեպտեմբերի 28-ին մամուլում լուրեր պտտվեցին, թե հայկական բանակին հաջողվել է գրավել 2016-ին կորցրած Լելե Թեփե կոչվող բարձունքը: Այս տեղեկությանն Արցախի նախագահն արձագանքել էր հետևյալ կերպ. «Այսօր արդեն Լալա Թափի թե Լալա Լագի՝ որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Մենք կարող է վաղը ունենանք նահանջ, կամ հակառակը՝ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ»:

168.am-ի տեղեկություններով՝  Փաշինյանի ինքնափիառման գործիքը դարձած Լելե Թեփե բարձունքը հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել, որովհետև ամբողջ ժամանակ ռազմական գործողությունները չեն դադարել, և երբ թշնամին անցել է հակագրոհի՝ հատկապես օդային և հրետանային հարվածներով, անօդաչու թռչող սարքերով՝ ԱԹՍ-ներով, այդ տեղից հայկական ուժերն արագ նահանջել են, քանի որ արդեն բավական զոհեր ունեինք:

168.am-ին փոխանցված  հաշվարկներով՝ ելնելով այդ տեղանքում մասնակցած զորամիավորումների, ստորաբաժանումների թվերից,  Լելե Թեփեն գրավելու համար տվել ենք մոտ 830 զոհ: Այս թիվը պաշտոնապես հաստատված չէ, ինչպես նշեցինք՝ մոտավոր է, բայց մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական PR-ի՝ մի քանի հարյուր մարդու  կյանք է զոհասեղանին դրել:

Սակայն, մի քանի ժամից  Լելե Թեփեն կորցնելու մասին նույնքան «ոգևորությամբ» չհայտնեցին իշխանամերձ աղբյուրները, փոխարենը՝ հարաբերական գրավման մասին լուրը շտապեցին րոպե առաջ տեղեկատվական դաշտ նետել:

Իսկ դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին՝ «ասում են, որ, օրինակ, Ձեր կողմից եղել է հրահանգ՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը, որը 2016-ին Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ կորսվեց»,  Փաշինյանը պատասխանել էր՝  «իմ կողմից նման հրահանգ չի եղել՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը»:

Ի դեպ, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» տեսաշարերից մեկում այդ կապակցությամբ ասել էր.

«Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ էին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավելու Լելե Թեփեն, որպեսզի ցույց տան PR-ով, որ իրենք այն զույգն են, որ բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Չեմ պատմելու՝ ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում․ «Ուզում ա՝ 5000 մարդ մորթվի, ուզում ա՝ 6000 մարդ մորթվի, մենք, մեկ է, Լելե Թեփեն պետք է հետ բերենք»։

Նշենք, որ մինչ այդ տարբեր լրատվամիջոցներ ևս գրել էին Աննա Հակոբյանի նման միջամտությունների մասին:

Վերադառնալով Լելե Թեփե բարձունքին:

Լելե Թեփեն մի քանի ժամից կորցրել ենք,  և  Փաշինյանը, բնական է՝  պետք է իր վրայից գցեր այս ձախողման կամ արկածախնդրության պատասխանատվությունը, որի պատճառով այդքան մարդ է զոհվել: Եթե այն մնար հայկական վերահսկողության տակ, Փաշինյանն ամեն առիթի՝ պատեհ կամ անպատեհ, հայտարարելու էր Սերժ Սարգսյանի «կորստի» վերականգնման մասին, քանի որ սովոր է վայելել ուրիշի դափնիները, այս դեպքում՝ կռվող տղաների: Այն, որ Փաշինյանը սովոր է սեփականաշնորհել ուրիշի հաղթանակը, ապացուցում է նաև  դեկտեմբերի 5-ի իր լայվ-տեսաուղերձում  թույլ տված ձևակերպումը:

«Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա․ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յոթերորդ ՊՇ-ն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել։ Լավ է՝ գոնե հիմա խոստովանում են՝ պատերազմը հաջող ավարտելու շանս կար»,- ասել էր Փաշինյանը, ով մինչ պատերազմը ինքն իրեն հռչակել էր՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար:

Հիշեցնենք, որ «Եղնիկները» կռվել են լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ղեկավարությամբ, և պատերազմի օրերին 7-րդ ՊՇ-ն նրա հրամանատարությամբ է գերազանց  կատարել իր ծառայությունը»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին

Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу