Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով:
Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 5-ին' կեսօրից հետո սպասվում է անձրև, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ. ·
Օդի առավելագույն ջերմաստիճան' 11.80C (1981 թ.) ·
Օդի նվազագույն ջերմաստիճան' -24.00C (1974 թ.) ·
Օդի միջին օրական ջերմաստիճան' -4.10C