Քաղցկեղին մարտահրավեր նետողները. ֆոտոշարք
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվելէ 2009 թվականին:
Թիմը, որովձևավորվելէբաժանմունքը, գործումէէբ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանիղեկավարությամբդեռ 2004 թ.-ից: Բաժանմունքը նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հեպատոպանկրեատոբիլիար հատվածում գտնվող օրգանների քաղցկեղայինհիվանդությունների բուժման մեջ: Այստեղ են ուղղորդվում ստամոքսի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդները: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ: Քաղցկեղային հիվանդությունների բարդությունների ու դրանց բուժման միջոցների մասին զրուցել ենք հայտնի օնկովիրաբույժ Արթուր Մուշեղի Սահակյանի հետ:
Արթմեդ» բժշկականևվերականգնողականկենտրոնիընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում ամենից շատ ու մեծ հաճախականությամբ կատարվում են ստամոքսի քաղցկեղի, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատություններ: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ: Ու շատ հաճախ նման ծանր հիվանդներն ուղղորդվում են «Արթմեդ» բժշկականևվերականգնողականկենտրոնիընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար օնկովիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի մոտ. «Բարդությունն այն է, որ այս ուռուցքները օրգանիզմումդարանակալումեներկարժամանակ, զարգանումենդանդաղ, առանցախտանիշներիուբացահայտվումբավականուշ, երբարդենլինումենխորքաղցկեղայինօջախներուտարբերօրգաններումմետաստազներ: Եթեկան մետաստազներ հարակից օրգաններում պետք է կատարել շատ ավելի բարդ՝ համակցված վիրահատություն: Համակցված վիրահատությունների ժամանակվիրաբույժըախտահարված մի քանի օրգաններիամբողջականկամմասնակիհեռացումըպետքէկատարիայնպես, որմիաժամանակ հնարավորլինիև՛ պահպանելկամվերականգնելայդօրգաններիֆունկցիոնալությունը, և՛ հեռացնել բոլորտեսանելիուռուցքները, հակառակդեպքումվիրահատություննիմաստչունիձեռնարկել»:
Համակցված վիրահատությունները բավական բարդուռիսկայինմիջամտություններեն, ու ոչ միակը այս բաժանմունքի առօրյայում: Օնկովիրաբուժությունում առավել բարդ դեպքեր են համարվում քաղցկեղի կրկնությունները.« Քաղցկեղի կրկնության պատճառը միշտ չէ, որ ոչ լիարժեք կատարված վիրահատական միջամտությունն է լինում: Այն դարանակալ հիվանդություն է, ու քաղցկեղածին բջիջները փոքր քանակությամբ կարող են մնալ ինչ-որ հատվածում և բազմանալ՝ կրկին առաջացնելով ուռուցք: Իսկ կրկնության դեպքում վիրահատությունը շատ ավելի բարդ է ու սպեցիֆիկ, որովհետև տեղում խախտվել է անատոմիան, փոփոխվել են հյուսվածքները, ֆիբրոզ է եղել, սպի է առաջացել: Նման դեպքերում մեր ջանքերը հիմնականում ուղղված են լինում ապրելիությունը որոշ ժամանակ բարելավելուն և երկարացնելուն»:
Արթմեդի» ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում են բուժվում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ ունեցող հարյուրավոր հիվանդներ: Այս բաժանմունք են ուղղորդվում հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցողները, որովհետև այս բաժանմունքն ունի քաղցկեղի այդ տեսակի արդյունավետ բուժման ամենադրական ու հարուստ փորձը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ուշ փուլերում: Համեմատաբար վաղ են հայտնաբերվում լեղածորանին մոտ տեղակայված ուռուցքները, որոնք աճելով փակում են լեղածորանն ու առաջացնում մեխանիկական դեղնուկ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար հիմնականում կատարվում է ծավալային բարդ վիրահատություն, որովհետև այստեղ ուղղորդվում են հիմնականում ծանր հիվանդները, հիվանդության ուշ փուլերում: Վիրահատության ժամանակ հեռացվում են գլխիկը, 12-մատնյա աղին, լեղապարկը, լեղածորանի որոշ հատված: Հենց բգդ, պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանն է մեր հանրապետությունում զարգացրել ենթաստամոքսային գեղձի պանկրեատոդուոդենալ վիրահատական միջամտությունների փորձը: Առ այսօր նա համարվում է հազվադեպ ու ծանր քաղցկեղի այս տեսակի վիրահատական բուժում իրականացնող քիչ մասնագետներից մեկը Հայաստանում: Հենց ճիշտ և պրոֆեսիոնալ կատարված միջամտությունների շնորհիվ է, որ այս բաժանմունքի պացիենտներն ունենում են բարձր ապրելիություն՝ 5-10 տարի:
Առողջապահական համակարգ