Լոռու մարզում 33-ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 19:35-ի սահմաններում, Մեծավան գյուղի բնակիչ, 33-ամյա Վալերի Դումիկյանը, Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Դումիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: