«Շուշին ընկնում էր, իսկ մոբը արձակու՞րդ էր գնում»
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
««Շուշի ամբողջ ուղղությունում պաշտպանող չկար» հայտարարության մասին:
Այս լուսանկարը արվել է նոյեմբերի 8-ին, ժամը 17:11-ին՝ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհին: Զինվորները, իսկ ավելի ճիշտ մոբը ամբողջ ճանապարհով մեկ քայլում էին դեպի Վանք գյուղ տանող խաչմերուկ, որտեղից էլ պիտի շարունակեին ճանապարհը դեպի Վարդենիս: Մի քանիսից հարցուփորձ արեցինք թէ բա այս ու՞ր եք գնում, ինչին ի պատասքան ասացին.
- Արձակուրդ ենք գնում, մեզ ասել են ազատ եք, գնացեք տուն, զենքերը հանձնել գնում ենք:
Հարց՝ Շուշին ընկնում էր իսկ մոբը արձակու՞րդ էր գնում:
Երևի սիրտս մի բան զգացել է, ասեցի նա վսյակի մի ֆոտո անեմ»: