Բաբուխանյանը միացել է Դարբինյանի դեմ ներկայիս իշխանությունների խաղերի՞ն
Արդեն քանի օր է կրքերը եռում են Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի շուրջ։
Հիշեցնենք, որ օրերս Ա․ Դարբինյանը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ ներկա իշխանությունն իր ողջ գործիքակազմը գործի դնելով փորձում է իրեն ռեկտորի պաշտոնից ազատել։ Իշխանության գորժելաոճին որպես արձագանք, երեկ համալսարանի բակում տեղի ունեցավ ներկա ու նախկին ուսանողների ակցիան ի աջակցություն Արմեն Դարբինյանին։
Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ այս շրջանում Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտորի պաշտոնին աչք տնկողները շատացել են։
Պրազվում է, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, միացել է ներկայիս իշխանությունների խաղերին ու գերագնահատելով իր հնարավորությունները փորձում է ամեն կերպ ասել <<я тоже осетрина>>, հենց դա է վերջինիս լրատվամիջոցով Արմեն Դարբինյանի անձը քննադատող հոդվածների պատճառը: