Сегодня: 19 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իրավապահ մարմինները հակասում են իրար. պատերազմին առնչվող քրգործերի վերաբերյալ տվյալները գաղտնի են պահվում

Արցախում պատերազմական գործողությունների ավարտից երեք ամիս անց  ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են տեղեկություններ տրամադրել պատերազմի ընթացքում արձանագրված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված կոնկրետ հանցագործությունների փաստով հարուցած քրեական գործերի վերաբերյալ։

Վերջին երեք ամսում NEWS.am–ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ ոստիկանությանը՝ պարզելու, թե քանի՞ քրեական գործ է հարուցվել պատերազմի ընթացքում պետական դավաճանության, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու դեպքերի հատկանիշներով: Փորձել էինք պարզել, թե նշված արարքների ենթադրյալ կատարման համար քանի՞ անձ է ներգրավվել, որպես կասկածյալ կամ մեղադրյալ և այլն։

Դատախազությունից նախ նշել էին, որ իրենք նման վիճակագրություն չեն վարում, ապա տեղեկացրել, որ նշված հանցագործությունների դեպքերով վիճակագրական տվյալները ներկա փուլում տրամադրման ենթակա չեն՝ պայմանավորված հանրապետությունում հաստատված ռազմական դրությամբ և պետական և ծառայողական գաղտնիքով։ Այնուհանդերձ, դատախազությունը, «հաղթահարելով» Հանրապետությունում գործող  ռազմական դրության իրավական ռեժիմը և բացահայտելով պետական և ծառայողական «գաղտնիք» համարվող տեղեկությունները, 2020թ. դեկտեմբերի 21–ին հաղորդագրություն էր տարածել «Արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած»՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։ Մասնավորապես՝  ըստ դատախազության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց:

NEWS.am–ի տեղեկություններով՝ հիշյալ քրեական գործերը մեծամասամբ հարուցվել են զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքների հիման վրա, իսկ հրաման չկատարելու և դասալքության դեպքերի վերաբերյալ տվյալները հիմնականում ստացվել են պատերազմի մասնակից սպաների կողմից ներկայացված զեկուցագրերի հիման վրա։ Դատախազության հրապարակած տվյալներից պարզ  է դառնում, որ քրեական գործեր չկան հարուցված պետական դավաճանության, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու փաստերով, մինչդեռ պատերազմի մեկնարկից մինչեւ օրս իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև հասարակ քաղաքացիներ պնդում են, թե մեր պարտության պատճառը դավաճաններ էին և մարտադաշտից փախչելու մասսայական դեպքերը։ Քրեական գործեր չեն հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 379–րդ հոդվածի՝  մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու հատկանիշներով, մինչդեռ պետք է քննություն տարվեր և պարզվեր, թե ինչպե՞ս է թշնամին մեծաքանակ չխոցված զրահատեխնիկա առգրավել հայկական կողմից և ցուցադրել դրանք դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ։ Մինչեւ այս պահը հայտնի չէ նաև, թե պատերազմի ընթացքում կատարված արարքների ենթադրյալ կատարման համար քանի անձ է կասկածվում կամ մեղադրվում, նրանցից քանիսն են պարտադիր ժամկետային, քանիսը՝ պայմանագրային զինծառայողներ, քանիսը՝ սպաներ, քանիսը՝ պահեստազորայիններ։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին պատերազմին առնչվող 1000–ից ավելի քրեական գործ կա քննվող։ Թեև քրեական գործերի առկայության մասին խոսում է անգամ վարչապետը, սակայն իրավապահները, չգիտես ինչու, խուսափում են այդ գործերի կապակցությամբ որևէ տեղեկություն տալ լրատվամիջոցներին։ Մասնավորապես, բացի դատախազությունից, հարուցված քրեական գործերի և այդ գործերով դատավարական կարգավիճակ ունեցող անձանց թվի վերաբերյալ NEWS.am–ին հրաժարվել է տեղեկություն տրամադրել քննչական կոմիտեն՝ հղում կատարելով պետական և ծառայողական գաղտնիքին։ Թեմայի վերաբերյալ տեղեկություն չտրամադրելու հարցում ամենից ջանասիրաբարն աշխատել է ոստիկանությունը, որը նախ հայտնել էր, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ կատարել՝ խնդրելով մինչև 30–օրյա լրացուցիչ ժամկետ, իսկ ուղիղ 30 օր անց զավեշտալի պատասխան տվել։ Մասնավորապես, ոստիկանության շտաբի պետի տեղակալ Ա. Սարգսյանի ստորագրած գրությամբ մեզ հայտնել են, որ պատերազմի ընթացքում կատարված մի շարք զինվորական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հետ կարող ենք ծանոթանալ դատախազության պաշտոնական կայքէջում։ Ոստիկանությունում հավանաբար տեղյակ չեն, որ Հանրապետությունում արձանագրված առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների դեպքերի մասին  ամփոփոփ տեղեկատվությունը ձևավորում, վարում և տրամադրում է ոստիկանությունը, ավելին՝ դատախազությունն ինքն էր NEWS.am–ին ուղղորդել դիմել ոստիկանությանը՝ հուշելով, որ հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացի վերաբերյալ վիճակագրության վարումը գտնվում է ՀՀ ոստիկանության իրավասության ներքո։

Տպավորություն է, թե լրատվամիջոցը հարցմամբ դիմել էր իրավապահ մարմիններին՝ ոչ թե իր փնտրած տեղեկատվությունը ստանալու ակնկալիքով, այլ պարզելու, թե որ մարմինն է ավելի գաղտնապահ։  Եթե իրավապահ մարմինները կարծում են, որ այդ տվյալները կարող են փոխանցվել միայն վարչապետին կամ հրապարակվել այն ժամանակ, երբ իրենց այդ մասին հանձնարարվի, ապա լավ կլինի՝ նորից կարդան Սահմանադրության 51–րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները։ Իսկ լրատվամիջոցի ժամանակն ու համբերությունը չարաշահող կառույցներին մնում է միայն հիշեցնել, որ տեղեկատվության ազատության անհարկի սահմանափակումները չեն կարող հավերժ հիմնավորվել ռազմական դրությամբ, պետական կամ ծառայողական գաղտնիքով։ Ի վերջո, պատերազմում պարտված երկրի հասարակությունը պարտավոր է իմանալ, թե պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ինչ հանցագործություններ են արձանագրվել, որքանով են դրանք կրել մասսայական բնույթ, առերևույթ հանցավոր դրսևորումներն ինչ ազդեցություն են ունեցել պատերազմի վերջնական արդյունքի վրա։ Հակառակ դեպքում՝ տպավորություն է, թե քրեական գործերը հարուցվում են հանրության «աչքը մտցնելու» և պատերազմի պարտության ողջ մեղքը բանակի վրա բարդելու համար։

Ավելին

Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу