Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, հորդորում ենք խուճապի չմատնվել․ ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից։ Հորդորում ենք խուճապի չմատնվել։