Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ Արցախի հարցը լուծվի, չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին․ Սերժ Սարգսյան
«Համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց՝ ասաց, Սե՛րժ, կարող ես ազնվորեն ասել, թե որն է քո նպատակը Արցախի հարցում, ուզո՞ւմ ես արդյոք խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս քվոն պահպանվի:
Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծվի, ես չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին:
Հաջորդ հարցը հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել»,-այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցումասում է ՀՀ 3-րդ նախագահը: