Ազատագրելու ենք Հային եւ Հայաստանը, որքան էլ դժվար լինի. Գևորգ Գևորգյան
Պետական ինստիտուտները կաթվածահար արած իշխանազավթ հայատյացների ծրագրերը հեռուն, շատ հեռուն գնացող են։ Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Եթե կարծում եք Արցախը դավադրաբար հանձնելով ավարտել են իրենց ծառայությունները թուրքին, ապա սխալվում եք։ Սրանք Հայի մեջ հայատյացություն սերմանելու հանձնարարությանն են լծվելու, վերջնականապես կործանելու համար, մեր կյանքի, մեր հերոս եղբայրների արյան գնով ստեղծված Հայաստանի Հանրապետությունը։
Բայց այուամենայնիվ նկատենք, որ թրքահպատակ հարճերը որքան էլ նենգ են, անհերքելի է, որ նույնքան էլ հիմար են, իրենց տերերի նման։ Չեն կռահում իրենց գլխների գալիքը դժգույն, դաժան վերջաբանի տեսքով։
Ազատագրելու ենք Հային եւ Հայաստանը, որքան էլ դժվար լինի»,- գրել է նա։