Գվինեայի ԱԻՆ-ը հայտարարել է Էբոլա տենդի համաճարակի մասին երկրի հարավ-արեւմուտքում
Գվինեայի առողջապահության նախարարությունը հայտարարել է Էբոլա տենդի համաճարակի մասին երկրի հարավ-արեւմուտքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Իշխանությունների տվյալներով՝ Գվինեայում 2016 թվականից գրանցվել է այդ հիվանդության հետեւանքով մահվան 4 դեպք:
Իշխանությունները խորհուրդ են տվել մեկուսացնել բոլորին, ում մոտ Էբոլա է կասկածվում, ինչպես նաեւ ակտիվացնել հիվանդության նկատմամբ արձագանքման համակարգող եւ տեխնիկական հանձնաժողովի աշխատանքը: Բացի այդ, երկրի հարավ-արեւմուտքում պետք է բացեն կենտրոն, որը կաշխատի վարակվածների հետ, ինչպես նաեւ կարագացնի պատվաստանյութերի գնումն ԱՀԿ-ի միջոցով:
Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց կամ կենդանիների որոշ տեսակներին: Էբոլայի համաճարակն առաջացել է 2015 թվականին Աֆրիկայում եւ հիմնականում տարածվել է երեք երկրում՝ Գվինեայում, Սիերա Լեոնեում եւ Լիբերիայում: