10 օր. Կանադայում հոկեյի խաղի տևողության ռեկորդ է սահմանվել
Կանադայում բացարձակ համաշխարհային ռեկորդ են սահմանել հոկեյի հանդիպման տևողության առումով:
Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, ռեկորդը սահմանել են Ալբերտա նահանգի մարզիկները, որոնց խաղը տևել է 10 օր և ավարտվել փետրվարի 15-ին:
Խաղն անցկացվել է Էդմոնտոն քաղաքի մոտակայքում գտնվող բացօթյա սառցահարթակում: Հաղթանակի համար պայքարել են Team Hope («Հույս») և Team Cure («Բուժում») կոչվող թիմերը: 40 մարզիկներ, միմյանց փոխարինելով խաղացել են 252 ժամվա ընթացքում: Հաղթանակ է տարել «Հույս» թիմը՝ 2649:2528 հաշվով:
Խաղի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ մարզական միջոցառումն ընդգրկվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Հաղորդվում է, որ խաղը բարեգործական բնույթ է կրել. 10 օրում հաջողվել է ավելի քան 1.84 կանադական դոլար ($1,45 մլն) հավաքել: Հավաքված գումարը կուղղվի Ալբերտայի համալսարանում քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի շուրջ հետազոտություններ անելուն:
Մարզիկներին չեն խանգարել անգամ սառցանձրևներն, քամիներն ու -55 աստիճան ցուրտը՝ ըստ Ցելսիուսի: Նման միջոցառման նախորդ ռեկորդը դարձյալ սահմանել էին կանադացիները` 2018 թվականին, երբ առանց ընդմիջման խաղացել էին 251 ժամ 7 րոպե 58 վայրկյան: