Ուշադիր եղեք. ՀՀ ԱԻՆը երկրաշարժերի մասին քիչ առաջ հայտարարություն արեց
Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը: ԱԻՆ-ը հորդում է չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և նշում, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել: