Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն հայ գերիների ապահով հայրենադարձման հարցը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է՝ հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Նաղդալյանն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած հունվարի 11-ի հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցերը: Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցեր»:
Նախարարները կանդրադառնան նաև տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմանը: