Վերևն Աստված կա և ինչպես ամեն ինչին, սրան էլ վերջ կա. Արման Դավթյան
Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
2018-20թ, Աշոտիկի ծառայության տարիներին, <<ազգի փրկիչը>> պատեհ, թե անպատեհ, իր տաբռով` իրեն հատկացված ուղղաթիռով թռնում էր Արցախ, մեծահոգաբար պատճառաբանելով, իբր անհանգստանում է ուղղաթիռի թռիչքաժամերը լրացնելու և չժանգոտելու համար։
Բա հիմա ուղղաթիռը էլ չի թռնում ու ժանգոտում ա, այ <<վեռխովնի գլավնակամանդույուշչի>>։ Էլ հետաքրքիր չի՞ ուղղաթիռի ճակատագիրը։ Դե թռի Արցախ, ինչու՞ չես թռնում։ Վերջ՞, պրծավ՞։ Կիրթ ընկերդ օր ու մեջ Արցախում հոխորտալով ու գլուխ գովալով ինչ որ բանի բացում ա անում։
Դու մեղավոր չես` մենք ենք մեղավոր, որ մնացել ես, պաշտոններ, գեներալի ու հերոսի կոչումներ տալով կարողացել ես առնել որոշների հավատարմությունը ու առայժմ վայելել պաշտոնդ։ Բայց հավատա, դա երկար չի տևի։
Վերևն Աստված կա և ինչպես ամեն ինչին, սրան էլ վերջ կա։