Ինչու Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո չի այցելում Արցախ. Մակունցի մեկնաբանությունը
Պնդումը, թե իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո Արցախ չեն այցելում, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունն արգելք կամ խնդիր ունի Արցախ այցելելու հարցում:
«Մեր պատգամավորներն այցելու են Արցախ: Դուք գիտեք, որ օրինակ մեր պատգամավորներից Նազելի Բաղդասարյանն ակվիտորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով եւ իրենք պարբերաբար այցելում են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական վերնախավին, Մակունցն ասաց, որ պետք է իրենց հետ կապ հաստատել ու հարցնել, ինքը կարող է խմբակցության մասին խոսել. «Իրենց այցելությունների ժամանակացույցից ես տեղյակ չեմ»: