ԴԱՀԿ-ի տհաճ անակնկալը «հպարտ» քաղաքացիներին
Սոցցանցերի հայկական տիրույթում այսօր քննարկվող թիվ մեկ թեման տհաճ անակնկալն էր, որը ԴԱՀԿ-ն պատրաստել էր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների համար: Բանն այն է, որ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են՝ իրենց քարտային հաշիվները կա՛մ արգելափակվել են, կա՛մ դրանցից առգրավվել են կարանտինի ընթացքում կիրառված՝ պաշտպանիչ միջոցներ չկրելու համար նշանակված տուգանքները: Ընդ որում՝ ԴԱՀԿ-ում որոշել են խորամանկ քայլի դիմել և տհաճ անակնալը զուգորդել նաև օրենքի բացահայտ խախտմամբ՝ քաղաքացիների հաշվեհամարներից գումարները գումարած տուգանքը գանձվել է, քարտերն էլ արգելափակվել են առանց նախապես վերջիններիս ծանուցելու: Հասկանալի է, որ ծանուցման դեպքում մեծամասնությունը, ովքեր արդեն նույնիսկ հասցրել են մոռանալ վերոնշյալ տուգանքների մասին, կցանկանային բողոքարկել որոշումը և գուցե հաջողեին, ինչը բնավ էլ ձեռնտու չէր լինի ո՛չ ԴԱՀԿ-ին, ո՛չ ոստիկանությանը:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր թիրախավորում այս կառույցը` ամոթանք տալով իշխանություններին, որ ստիպում են կառույցի ղեկավարությանը անգամ երեխաների գառշոկները և խաղալիքները առգրավել և մեղադրում էր իշխանություններին՝ դրանով բյուջեն լցնելու ցանկության մեջ: Փաշինյանի տրամաբանությամբ ստացվում է, որ այսօր արդեն իր ղեկավարած երկրում ԴԱՀԿ-ն օրը ցերեկով օրենք է խախտում և մտնում քաղաքացիների գրպանները, քանի որ ինքը Փաշինյանն էլ ունի բյուջեն ամեն գնով, թեկուզ և օրենք խախտելով, լցնելու կարիք:
Ինչպես երևում է, երբ Փաշինյանը խոսում էր կառույցը բարեփոխելու և Նոր Հայաստանի նոր արժեհամակարգին մերելու մասին, նա նկատի ուներ հենց այն, որ ԴԱՀԿ-ն վեր է ածվելու քաղաքացիների իրավունքները ոտնահարող և կեղեքող հերթական կառույցի...