Ներում չի լինելու
Հայաստանի դեմ թշնամու սանձազերծած պատերազմը չի ավարտվել: Արտաքին ուժերի ոռոգմամբ մեր պետության դեմ հայտարարված ճակատամարտը այսօր շարունակվել է Երևանի կենտրոնում: Քանի որ իշխանությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի պետականությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը այդ գործը անհապաղ իրենց վրա պետք է վերցնեն հայկական քաղաքական կուսակցությունները: Բոլոր օրինական միջոցների գործադրմամբ պետք է անողոք պայքար սկսել Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների դեմ: Ներում չի լինելու ներքին ալիևների և էրդողանների նկատմամբ: Բոլոր ողջամիտ և հայաստանամետ գործիչներին և քաղաքական կուսակցություններին՝ Ի ԳՈՐԾ: